Գրիգոր Սարգսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1920 |
Ծննդավայր | Սիսիան, Հայաստան |
Մահացել է | հունվարի 6, 1997 (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց (1937) և Երևանի պետական համալսարան (1941) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | գրականագետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀԳՄ |
Գրիգոր Ալեքսանի Սարգսյան (դեկտեմբերի 25, 1920, Սիսիան, Հայաստան - հունվարի 6, 1997, Երևան, Հայաստան[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1920 թ.-ի դեկտեմբերի 25-ին, ՀԽՍՀ Սիսիանի շրջանի Շենաթաղ (այժմ՝ Լեռնաշեն) գյուղում[2]։ 1937 թվականին վարտել է Երևանի Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, 1941 թվականին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է ճակատային «Առաջ հանուն հայրենիքի» թերթի աշխատակից։ 1944-1947 թվականներին սովորել է Երևանի համալսարանի ասպիրանտուրայում։ 1947 թվականին «Դանիել Վարուժան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասախոսում է համալսարանում։ Միաժամանակ բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար է եղել «Բիբլոգրաֆիական ամսագիր», «Սովետական դպրոց», «Սովետական Հայաստան», «Սովետական գրականություն և արվեստ», «Գրական թերթ» պարբերականներում։ 1947-1949 թվականներին և աշխատել է ՀԿԿ Կենտկոմի պրոպականդայի և ագիտացիայի բաժնում որպես հրահանգիչ[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարուժանի ստեղծագործական կյանքը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1947, 56 էջ։
- Ստ. Շահումյանը գրական քննադատ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1954, 40 էջ։
- Հակոբ Հակոբյան, Երևան, Հայպետհրատ, 1955, 270 էջ։
- Սուրեն Սպանդարյանը հրապարակախոս-քննադատ, Երևան, Հայպետհրատ, 1960, 180 էջ։
- Գրական մարտաշխարհում, Երևան, Հայաստան, 1968, 378 էջ։
- Մաքսիմ Գորկին հայ մարքսիստների գնահատմամբ, Երևան, Գիտելիք, 1968, 32 էջ։
- Գեղարվեստական գրականության դերը պրոպագանդիստական աշխատանքում, Երևան, Գիտելիք, 1964, 23 էջ։
- Հ. Հակոբյանի կյանքը, Երևան, Հայաստան, 1966, 211 էջ[4][5]։
- Հայ մեծ դրամատուրգը, Երևան, Հայաստան, 1976, 218 էջ։
- Սըվաճյանը հրապարակախոս-երգիծաբան, Երևան։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովետահայ գրականության վերելքի համար։ «Գրական թերթ», 1948, № 3-4:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի հանրապետութիւն, օրաթերթ,11 յունուար,1997։ էջ 4 (Գրիգոր Սարգսյան [մահախոսական]։ Գրիգոր Սարգսյանի մահը ծանր կորուստ է հայ գրականության և մշակույթի համար)։
- ↑ «Սարգսյան Գրիգոր Ալեքսանի». ԶԱՆԳԵԶՈՒՐ (ռուսերեն). 2010 թ․ մայիսի 6. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 482։
- ↑ Սարգսյան, Գրիգոր (1966). Հակոբյանի կյանքը։ Համառոտ ակնարկ (արաբերեն). «Հայատան» հրատարակչություն.
- ↑ Սարգսյան, Գրիգոր (1966). Հակոբյանի կյանքը։ Համառոտ ակնարկ. Հայաստան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Սարգսյան» հոդվածին։ |
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Սիսիան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 6 մահեր
- 1997 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ գրականագետներ